Մեր ծառայությունները
Օդափոխության համակարգերի նախագծում

Օդափոխության համակարգերի ստեղծման առաջին փուլը դրանց նախագծման գործընթացն է։ Այս փուլն ամենակարևորն է, քանի որ հենց նախագծումից է կախված հետագա աշխատանքների արդյունավետությունը։

Օդափոխության համակարգերի արտադրություն

Օդափոխության համակարգի ստեղծման ժամանակ անհրաժեշտ է, որ օգտագործվող մասերը լինեն որակյալ և համապատասխանեն ներկայացվող պահանջներին։

Գիտակցելով այդ ամենի կարևորությունը՝ 25 տարուց ավելի է՝ մենք զբաղվում ենք նաև օդափոխության համակարգում կարևոր մաս կազմող մի շարք տարրերի արտադրությամբ։

Օդափոխության համակարգերի տեղադրում

Օդափոխության համակարգի ստեղծման հաջորդ կարևոր փուլը դրա տեղադրումն է։ Այդ գործընթացը սարքավորումների՝ օդափոխության ագրեգատների, օդափոխիչների, կալորիֆերների, զտիչների, օդի սպառման վերահսկող սարքերի տեղադրման աշխատանքների համալիրն է։

Օդափոխության համակարգերի սպասարկում

Օդափոխության ողջ համակարգի հուսալի և անխափան աշխատանքի համար կարևոր է ճիշտ սպասարկում իրականացնելը։  Յուրաքանչյուր սարք, սարքավորում ունի իր առանձնահատկությունները և օգտագործման որոշակի կանոններ, որոնց հետևելը կարևոր նախապայման է ամբողջ համակարգի երկարաժամկետ արդյունավետ աշխատանքի համար։