Օդափոխության համակարգերի արտադրություն

Օդափոխության համակարգի ստեղծման ժամանակ անհրաժեշտ է, որ օգտագործվող մասերը լինեն որակյալ և համապատասխանեն ներկայացվող պահանջներին։

Գիտակցելով այդ ամենի կարևորությունը՝ 26 տարուց ավելի է՝ «Մոնտաժկարգավորում և օդափոխություն» ԲԲԸ-ն զբաղվում է նաև օդափոխության համակարգում կարևոր մաս կազմող մի շարք տարրերի արտադրությամբ, ինչպիսիք են՝ օդատարները, դրանց համալրող բաղադրիչները, տարբեր չափերի ձայնամեկուսիչները, դրոսել-փականները, ճկուն ներդիրները, օդաբաշխիչ ցանցերի համար հարմարանքները, զտիչները։ Պատվերների դեպքում ստեղծվում են նաև ոչ ստանդարտ մասեր։

Օգտագործելով միայն բարձրորակ հումք և ժամանակակից տեխնոլոգիաներ՝ մեր ընկերության գլխավոր խնդիրն է ստեղծել այնպիսի արտադրանք, որը կապահովի ողջ օդափոխության համակարգի երկարաժամկետ արդյունավետ աշխատանքը։