«Մոնտաժկարգավորում և օդափոխություն» ԲԲԸ-ը վերակազմավորվել է 1998թ-ին «Հայարդօդափոխություն» ՇՄՎ-ի (Շին-մոնտաժային վարչության) բազայի վրա, որը գործել է 1959թ-ից:

Մեր ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում է հովացման, տաքացման, օդափոխության համակարգերի ներքին ինժեներական նախագծում, պատրաստում, մոնտաժ և սպասարկում, պնևմատրանսպորտի և ասպիրացիայի համակարգերի ստեղծում, ներքին ջերմային ցանցերի տեղադրում, գործարկում և կարգավորում։ Այսպիսի գործունեություն ծավալելու համար ընկերությունն ունի համապատասխան պետական լիցենզիա: