Օդափոխության համակարգերի ստեղծման առաջին փուլը դրանց նախագծման գործընթացն է։ Այս փուլն ամենակարևորն է, քանի որ հենց նախագծումից է կախված հետագա աշխատանքների արդյունավետությունը։ Սկզբում տեղի է ունենում պատվիրատուի հետ հանդիպում, որի ժամանակ քննարկվում են աշխատանքին առնչվող բազմաթիվ կարևոր հարցեր։ Վերջնական համաձայնությունից հետո սկսվում է բուն նախագծման գործընթացը։ Մեր փորձառու և բարձրակարգ ինժեներները, հաշվի առնելով մի շարք կարևոր ցուցանիշներ, այդ թվում՝ տարածքի չափը, տարածքի շահագործման նպատակները, յուրաքանչյուր սենյակում գտնվող մարդկանց թվաքանակը, կլիմայական առանձնահատկությունները, օրենքով նախատեսված չափանիշները և այլն, ստեղծում են ամբողջական նախագիծ։ Նախագծում նշվում է յուրաքանչյուր սարքի, սարքավորման, ճաղաշարի, օդատարի տեսակը, չափը, ձևը, տեղը։
Երբ նախագիծը պատրաստ է, տեղի է ունենում քննարկում, որի ժամանակ ինժեները ներկայացնում է իր կազմած ծրագիրը։
Նախագծման գործընթացին հաջորդում են հետագա աշխատանքները։