Օդափոխության համակարգի ստեղծման հաջորդ կարևոր փուլը դրա տեղադրումն է։ Այդ գործընթացը սարքավորումների՝ օդափոխության ագրեգատների, կալորիֆերների, զտիչների, օդի սպառման վերահսկող սարքերի տեղադրման աշխատանքների համալիրն է։ Հետևելով նախագծում նշված բոլոր պահանջներին և պայմաններին՝ մասնագետներն իրականցնում են ողջ գործընթացը։ Տեղադրման աշխատանքներում ընդգրկված են հմուտ և փորձառու բրիգադավարներ, տեղադրման ինժեներներ, կլիմայական համակարգերի մոնտաժողներ: Յուրաքանչյուր աշխատող, հստակ իմանալով իր աշխատանքը, ապահովում է աշխատանքների ճշգրիտ իրականացումը։
Տեղադրման աշխատանքներից հետո տեղի է ունենում ողջ համակարգի փորձարկում և շահագործում։