Օդափոխության համակարգերի սպասարկում
Օդափոխության ողջ համակարգի հուսալի և անխափան աշխատանքի համար կարևոր է ճիշտ սպասարկում իրականացնելը։ Յուրաքանչյուր սարք, սարքավորում ունի իր առանձնահատկությունները և օգտագործման որոշակի կանոններ, որոնց հետևելը կարևոր նախապայման է ամբողջ համակարգի երկարաժամկետ արդյունավետ աշխատանքի համար։
Այս ոլորտում ունենալով ավելի քան 26 տարվա փորձ՝ մեր սպասարկման թիմը կազմված է արհեստավարժ և գործին գիտակ մասնագետներից, ովքեր տիրապետում են թե՛ արդյունաբերական, թե՛ կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման համալիր ծառայությունների մատուցմանը։
Մեր ընկերությունն իրականացնում է․
- Մշտական տեխնիկական սպասարկում
- Բոլոր տեսակի օդափոխության համակարգի տեխնիկայի պարամետրերի ստուգում հատուկ մասնագիտական գործիքների օգնությամբ
- Անսարքությունը հայտնաբերելու նպատակով սարքավորումների, հանգույցների կանխարգելման համար նախնական ախտորոշում։
![](https://mkoojsc.am/wp-content/uploads/2023/03/123-2.jpg)
![](https://mkoojsc.am/wp-content/uploads/2023/02/possessed-photography-jZO2V6RpxC8-unsplash-3.png)
![](https://mkoojsc.am/wp-content/uploads/2023/03/Screenshot-2023-03-08-152245-10.jpg)